Ճապոնիայի առեւտրի նախարար Հիրոսիգե Սեկոն մերժել է Ռուսաստանի հետ ցանկացած տնտեսական համագործակցությունը, որը կարող է սասանել «Մեծ յոթնյակի» երկրների միասնությունը, որոնք Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի ճգնաժամից հետո, հայտնում է Reuters–ը։
«Մենք երբեք չենք խախտի Ուկրաինայի հարցում G7–ի համերաշխությունը։ Դա պարտադիր պայման է։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ներկայիս պլանի յուրաքանչյուր կետ չխախտի պատժամիջոցները»,– ասել է Սեկոն։
Սեկոն Տոկիոյի դիրքորոշումն է հայտնել այս շաբաթ կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության շեմին։





























