Չինաստանը ԱՄՆ նոր կառավարությանը եւ երկրի ղեկավարներին կոչ է անում հասկանալ Թայվանի  հարցի ամբողջ զգայունությունը եւ շրջահայեցությամբ մոտենալ այդ խնդրին։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը, փոխանցում է «Սինհուա»–ն։

Ավելի վաղ Թրամփը ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ ինքը չի հասկանում, թե ինչու ԱՄՆ–ը պետք է կապված լինել «մեկ Չինաստանի» քաղաքականությամբ, եթե միայն ԱՄՆ–ը եւ Չինաստանը չեն համապատասխան համաձայնագրեր կնքում, որոնք վերաբերում են առեւտրին եւ այլ հարցերին։