Չինաստանում հինգերորդ դստեր ծնունդը սարսափելի ողբերգության պատճառ է դարձել։ Հինգ աղջիկների մայրը, որը տառապում էր սարսափելի դեպրեսիայով, սպանել էր 4 դստրերին ու վիրավորել հինգերորդին, քանի որ շատ էր ուզում որդի ունենալ։
The South China Morning Post-ի փոխանցմամբ՝ 31-ամյա կինը դստրերին, որոնցից ամենամեծը 8 տարեկան էր, սպանել էր խոհանոցային դանակի օգնությամբ։ Երեխաներին հիվանդանոց էին տեղափոխել, բայց 4 աղջիկների կյանքը փրկել չի հաջողվել։ Կնոջ հարեւանները վստահեցնում են, որ նա դեպրեսիայի մեջ էր ընկել, երբ անցած ամիս լույս աշխարհ էր բերել 5-րդ աղջկան, քանի որ ամուսինները շատ էին ուզում տղա ունենալ։ Ընտանիքի հայրը սպանության պահին տանը չի եղել։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։





























