Եմենում երեխաները թերի են սնվում, նրանց գրեթե մեկ քառորդը տառապում է հյուծման սուր տեսակից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մոհամեդ ալ Ասաադիի խոսքով՝ թերսնումը մշտական խնդիրներից է, որոնց բախվում են Եմենի բնակիչները։ «Սակայն պատերազմը ավելի է խորացրել իրավիճակը։ Եմենի 2․2 երեխաներից 460 հազարը տառապում են թերսնման սուր տեսակից։ 2014-ից սկսած՝ այդ ցուցանիշը ավելացել է գրեթե կրկնակի»,- հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Եմենի բնակչության նույնիսկ մեկ երրորդը բուժօգնության դիմելու հնարավորություն չունի։ Երկրում բուժհաստատությունների կեսից ավելին չեն գործում, բուժանձնակազմը ամիսներով աշխատավարձ չի ստանում, իսկ դեղորայքի պակասը շատ աղետալի է։ Յուրաքանչյուր տասը րոպեն մեկ առնվազն մեկ երեխա է մահանում հիվանդությունից, որը կարելի է կամ կանխել, կամ բուժել։ Հաջորդ տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրում է 70 մլն դոլար հավաքի Եմենի մայրերի ու երեխաների կարիքների համար։