Hewlett-Packard -ի նախկին գործադիր տնօրեն Քարլի Ֆիորինան կարող է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար դառնալ ։ New York Times-ի փոխանցմամբ, ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ֆիորինայի հետ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնին նրա թեկնածությունը քննարկելու համար ։
Նշենք, որ Քարլի Ֆիորինան նույնպես մասնակցել է հանրապետակաների նախընտրական պայքարին ու առաջնային դեբատների ժամանակ նույնիսկ կոնֆլիկտ է ունեցել Թրամփի հետ։





























