Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը դեկտեմբերի 21-ին Ռուսաստան իր այցի ժամանակ կլուծի Մոսկվայի կողմից Բելգրադին ռազմական տեխնիկա փոխանցելու հարցը, մեջբերում է ՏԱՍՍ-ը Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչին։
«Սա առքուվաճառք չէ։ Սերբիան զենք չի գնում։ Ռուսաստանը նվիրում է զենք ու սարքավորումներ։ Խոսքը թռչող սարքերի ու որոշ այլ զինատեսակների մասին է, որոնք կապակցված են զորքերի այլ տեսակների հետ»,- ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Սերբիան ռազմավարական գործընկերներ են։ «Ոչ ոք չպետք է կարծի, թե կարող է հարձակվել Սերբիայի վրա կամ էլ սպառնալիքի ստեղծել Սերբիայի հանրապետության համար առանց Սերբիայի կողմից համապատասխան արձագանք ստանալու»,- ասել է Դաչիչը։





























