Միթ Ռոմնին չի դառնա ԱՄՆ նոր պետքարտուղար։ Այս մասին Ռոմնին է գրել իր Facebook էջում։

«Ինձ համար մեծ պատիվ էր, որ իմ թեկնածությունը քննարկվում էր մեր մեծ երկրի պետքարտուղարի պաշտոնի համար։ Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկումները հաճելի ու օգտակար էին։ Ես հույս ունեմ, որ նոր աշխատակազմը երկիրը կտանի դեպի բարգավաճում եւ խաղաղություն»,- գրել է Ռոմնին։

CNN-ը հայտնում է, որ Թրամփը զանգահարել է Ռոմնիին ու տեղեկացրել իր որոշման մասին։

Հիշեցնենք,որ ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը հայտնի կդառնա այսօր՝ դեկտեմբերի 13-ին։