ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հնարավոր է համարում այդ միության անդամ պետությունների դաշինքի վերականգնումը նախկին սահմաններում։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ–ի հետ զրույցում։

«Վերականգնումը հնարավոր է նախկին սահմաններում եւ նույն կազմով, կամավոր… Ես կարծում եմ, որ նոր Միությունը հնարավոր է»,– ասել է Գորբաչովը։ Սակայն նա նշել է, որ ինքը չէր օգտագործի այնպիսի բնորոշում, ինչպիսին «Խորհրդային միությունն» է։

Բացի այդ ԽՍՀՄ առաջին նախագահը պատմել է դրա փլուզման գործում ԱՄՆ ունեցած դերի մասին։ «Չի կարելի ասել, որ ԱՄՆ–ն ուղղակիորեն զբաղվում էր այդ գործով, հատկապես սկզբում… Ոչ ոք չէր կարծում, որ հնարավոր է ԽՍՀՄ–ը լուծարել։ Իսկ հետո սկսեցին օգնել»,– ասել է Գորբաչովը։