Բացառված չէ, որ Ադրբեջանը շուտով Իսրայելից ձեռք բերի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ չնայած «Երկաթե գմբեթ» ՀՀՊ-ն գնելու մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, իսրայելական լրատվամիջոցները այն չեն հերքել: «Տվյալ դեպքում անհանգստություն է հարուցում ոչ միայն Հայաստանի առումով, այլեւ ամբողջ կովկասյան տարածաշրջանի»,- նշեց փորձագետը:
Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանն ի սկզբանե պետք է այնպիսի քաղաքականություն վարեր, որը կարտահայտվեր ընդդեմ Կովկասի սպառազինման: «Դրա փոխարեն, մենք ներքաշվեցինք սպառազինության մրցավազքի մեջ, իսկ այժմ մտածում են, ինչ անել դրա հետ»,- եզրափակեց փորձագետը:





























