Կենտրոնական Հունաստանում Գյոտեբորգի համալսարանի հնագետները հայտնաբերել են մինչ այդ անհայտ քաղաք։ Այն գտնվում է Աթենքից 50 կմ հյուսիս, Կարդիցա քաղաքից ոչ հեռու, փոխանցում է Life-ը։

Շվեդ հնագետների խոսքով այդ գտածոն հազվագյուտ է։ Այն կարող է փոխել պատկերացումը տեղի պատմության մասին, չէ՞ որ դա առաջին լուրջ հետազոտությունն է տվյալ տարածքում։

Արտեֆակտերի մի մասը մակերեսին է՝ հիմնականում դրանք հիմքի մնացորդներ են ու պատեր։ Հատուկ ռադարի օգնությամբ հնագետները կարողացել են նաեւ տեսնել այն, ինչ գետնի տակ է գտնվում։

Հնագետներն ու գիտնականները ծրագրում են հույն գործընկերների հետ միասին հաջորդ տարի շարունակել տեղանքի ուսումնասիրությունը։ Հետո նրանք կսկսեն պեղումները։