ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի Պալմիրա քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ խորհրդակցության ժամանակ կարծիքներ են փոխանակվել Պալմիրայի շուրջ տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Սիրիայի բանակի՝ Հալեպում առաջխաղացման շուրջ։
«Խորհրդակցության մասնակիցները քննարկել են ներռուսական սոցիալ–տնտեսական օրակարգի հարցերը»,– ասել է Պեսկովը՝ հավելելով, որ քննարկվել է ՌԴ նախագահի այցը Ճապոնիա նախապատրաստելու հարցը։





























