Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրել են գլխավոր դատախազություն միջնորդություն ներկայացնել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի դեմ գործ հարուցելու մասին: Համապատասխան միջնորդագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի կայքում:
Միջնորդագրի հեղինակները Սավչենկոյի դեմ պետական դավաճանության, լրտեսության, իշխանության բռնի տապալմանն ուղղված գործողությունների եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեղադրանքներով գործի հարուցումն անհրաժեշտ են համարում: Նրանք նաեւ կոչ են արել Սավչենկոյին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:





























