Պորտուգալիայի նախկին նախագահ Մարիու Սուարիշը երեքշաբթի հոսպիտալացվել է, հայտնում է Lusa գործակալությունը։
92-ամյա Սուարիշը գտնվում է Լիսաբոնում Կարմիր խաչի հիվանդանոցում։ Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը վատանում է։ Այս պահին նրանք փորձում են հստակ ախտորոշել խնդիրը։
Նախկին նախագահին հիվանդանոցում այցելել է պետության ներկայիս նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան։
Մարիու Սուարիշը Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության հիմնադիրն է, երկու անգամ եղել է երկրի վարչապետ, իսկ 1986-1996 թվականներին զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։





























