ՌԴ Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովում օրինագիծ են նախապատրաստել, որն առաջարկում է արտասահմանցիներին Ռուսաստանում բնակության իրավունքի հնարավորություն տալ հատուկ վիճակահանության միջոցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Օրինագծի համաձայն՝ ՌԴ–ում կացության իրավունք կարող է տրվել օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հաղթել են էլեկտրոնային վիճակախաղում եւ իրավունք են ստացել պատահական ընտրության արդյունքում կացության իրավունք ստանալ»,– ասված է նախագծին կից գրավոր հիմնավորման մեջ։
Նախագծի հեղինակների խոսքով՝ խաղարկությանը կարող են մասնակցել այն երկրի բնակիչները, որոնք ընդգրկված կլինեն դաշնային կառավարության հաստատած ցուցակում։ Քաղաքացիները պետք է լինեն 18 տարեկան եւ առնվազն միջնակարգ կրթություն ունենան։





























