2016 թվականին Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության կառույցների միջոցով բնակչությանը մոտ 308 մլրդ դրամ է վճարվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սահյանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով՝ այդ ծախսերի հիմնական մասը կազմել են աշխատանքային թոշակները՝ մոտ 222 մլրդ դրամ: «Մոտ 24 մլրդ դրամ են կազմել զինվորական թոշակները: Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստները՝ մոտ 13 մլրդ դրամ, երեխայի ծննդի նպաստները՝ մոտ 10 մլրդ դրամ, գործազուրկ մայրերի նպաստները՝ մոտ 3 մլրդ դրամ, խնամակալության նպաստները՝ 2,9 մլրդ դրամ» ,- նշեց Սահյանը: