Հայ պաշտոնյաներին ավելի քան 5 մլն դրամով կպատժեն ապօրինի հարստացման համար։ Այս մասին ասված է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծում, որը քննարկվում է դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովում։

Ապօրինի հարստացման համար առաջարկում են 3-6 տարով ազատազրկել եւ արգելել մի շարք պաշտոններ զբաղեցնել՝ գույքի բռնագրավմամբ։ Օրինագիծն առաջարկվում է կիրառել 2017-ի հուլիսի 1-ից։ Ապօրինի է համարվելու հարստացումը, որը մեծապես գերազանցում է օրինական եկամուտները եւ հիմնավորված չէ։