Եվրամիության բարձրաստիճան անձանց վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵՄ–ն խորապես հիասթափված է Թուրքիայի ներկայիս իշխանություններից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը ձգտում է ձեւավորել տոտալիտար իշխանություն։ «Մարդու իրավունքների ոտնահարումները, խոսքի ազատության սահմանափակումը, ազգային փոքրամասնությունների իրավունքները չհարգելը եւ զանգվածային քաղաքական ճնշումները, որոնք այսօր տեսնում ենք Թուրքիայում, չեն համապատասխանում եվրոպական արժեքներին»,– ասել է թուրքագետը։

Նրա կարծիքով եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններն ինչ–որ տեղ անգամ մեղմ են։ «ԵՄ–ն Թուրքիայի նկատմամբ ավելի վճռական գործողությունների անցնի»,– վստահեցրել է փորձագետը։