ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կրկին մերժել է «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, արդեն 4 ամսից ավել անհիմն անազատության մեջ գտնվող Դավիթ Հովհաննսիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ փաստաբանի ներկայացրած բողոքը: Այս մասին տեղեկացրել է նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ, այն է ՝ հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելը: Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Հովհաննսիսյանը իբրեւ թե քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Սակայն այդ օրվա բոլոր տեսագրությունները փաստում են, որ Դավիթը Սարի Թաղում որեւէ անօրինական գործողություն չի կատարել: Մեղադրանքը հիմնված է միայն 2 ոստիկանի ցուցմունքի վրա: