Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի քննչական բաժնում դեկտեմբերի 13-ին,  արտակարգ  միջադեպ է տեղի ոնեցել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ քննչական բաժնից տեղի հիվանդանոց է տեղափոխվել տարեց տղամարդ՝ գլխի հատվածում վնասվածքով: Ըստ տարածված տեղեկությունների՝ տղամարդը վնասվածք է ստացել քննչական բաժնում:

Նա առավոտյան  գնացել է Վարդենիսի քննչական բաժին անձնական հարցով, որտեղ վերջինիս եւ քննիչի միջեւ վիճաբանություն է ծագել: Քննիչը մի քանի հոգու հետ քաշքշել են տարեց տղամարդուն, դուրս հանել շենքից,  որի ժամանակ նա գլուխը խփել է մուտքի դռանը եւ վնասվածք ստացել:

Տղամարդը տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ նշված դեպքով զբաղվում է տեղի դատախազությունը: