Եթե կուսակցությունը 10 տարի կամ 20 տարի շարունակ բոյկոտում է ընտրությունները, ուրեմն քաղաքական իմպոտենտ է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

«Եթե յուրաքանչյուր կուսակցություն տասը կամ քսան տարի գնում է բոյկոտի ճանապարհով, դա խոսում է քաղաքական իմպոտենցիայի մասին: Մենք պետք է ազատվենք քաղաքական իմպոտենտներից եւ գնանք այդ կուսակցությունները առողջացնելու ճանապարհով»,- ասաց Շարմազանովը: