ՄԻՊ նամակագրությունը պետք է անձեռնմխելի մնա։ Այս մասին ասված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծում։
Օրինագծի համաձայն՝ նամակագրությունը կարելի է բացել միայն գլխավոր դատախազի միջնորդությամբ՝ ծանր կամ հատկապես ծանր հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունից ելնելով։ Բացի այդ, նախագծում նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորումն ամեն տարի պետք է ավելի քիչ լինի նախորդից։





























