Եթե ուզում էիք հիմնավորել, թե ինչու եք դեմ քվեարկելու օրենքին՝ Ձեզ մոտ չստացվեց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ Կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ հնչեցրած կարծիքին։

«Դուք պետք է կարդաք բանաձեւը եւ կհասկանաք, որ ձեր հաշվարկը սխալ է։ Երեք անգամ Ձեր հաշվարկներում սխալվել եք՝ ի վանս ձեզ։ Քաղաքական ամբիոնն, իհարկե, քաղաքական ելույթների համար է, բայց նաեւ նրա համար, որ սխալ տեղեկություններ չհնչեն։ Եթե ուզում էիք ասել, որ դեմ եք քվերակելու, շատ լավ հնչեցրեցիք, բայց մի ասեք, որ վատն է, չեք լիբերալացնում եւ այլն․․․Ոչ միայն քաղաքական, այլեւ փաստական հանգամանքներն են ոչ ճիշտ ներկայացվում եւ դա շատ վատ է»,-ասաց նախարարը։