Ինքնահայտարարագրման մեխանիզմն այսուհետ վերաբերելու է ոչ միայն մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ն ավարտված հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող ճշտգրտվող հաշվետվություններին, այլեւ մինչեւ 2016թ. սեպտեմբերի 30-ը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ» սահմանելու եւ կից ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` նշելով, որ այս առաջարկությունն արել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Միքայել Մելքումյանի հաջորդ առաջարկը վերաբերում է տույժերի եւ տուգանքի ազատման մեխանիզմին, որ այն կիրառվի ոչ միայն այն դեպքում, երբ ներկայացվում էր ճշտգրտված հաշվարկ նախորդ հաշվետու ժամանակահտվածի համար, այլեւ չներկայացված առաջին հաշվարկի ժամանակ: Կար առաջարկ նաեւ, որ հարկային մարմինն իրազեկման գործիքակազմ ներդնի լուծարված անհատ ձեռներեցների եւ կազմակերպությունների մասով: Սա նույնպես ընդունվել է, տեղեկատվությունն այսուհետ տեղադրվելու է ՊԵԿ կայքում»,- ասաց նա:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Փոխնախարարի խոսքով` իրենք չեն ընդունել Միքայել Մելքումյանի այն առաջարկը, որի համաձայն, կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձանց համանման արտանություններ տրվեն: Ըստ Միրումյանի` սա էական ռիսկեր է պարունակում անհավասար մրցակցային դաշտ ստեղծելու եւ խորացնելու առնչությամբ, հետեւաբար, առաջարկությունը չի ընդունվել:
Նշենք, որ այս փոփոխությամբ նախատեսվում է նաեւ ինքնազբաղված անձանց, որոնք ունեն տարեկան մինչեւ 9 մլն դրամի շրջանառություն եւ չունեն վարձու աշխատողներ, ազատել հարկային վճարումներից: Նոր օրենքով անհատ ձեռնարկատերերը եւ անհատ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձինք կազատվեն նվազագույն եկամտահարկից եւ նվազագույն սոցիալական ապահովության վճարների ինչպես մայր գումարներից, այնպես էլ դրանց նկատմամբ հաշվարկված տույժ տուգանքներից: Վախթանգ Միրումյանի խոսքով` այսօր այդ նվազագույն հարկերն այլեւս չկան, մինչդեռ մարդիկ շարունակում են տույժ տուգանքները վճարել, այդ պատճառով առաջարկվում է ամբողջությամբ ներել դրանք:
Բացի դրանից, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք, որոնք գտնվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո, այդ վճարներն ուշացնելու համար այսւոհետ տույժեր չեն վճարելու:






























