Երկրագնդի թեժ կետերը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ահաբեկչությունն ու Արեւմուտքի ու Ռուսաստանի փաստացի առճակատումը կազդեն 2017-ին ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես խնդրի երեք կատեգորիա եմ տեսնում, որոնց մենք բախվելու ենք։ Առաջինը թեժ կետերն են կամ չկարգավորված հակամարտությունները՝ Աֆղանստանում, Ղարաբաղում, Դոնբասում, Մերձդնեստրում, Սիրիայում։ Երկրորդ կատեգորիան ավանդական խնդիրներն են՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ահաբեկչությունը, տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները»,– ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ խնդրի երրորդ կատեգորիան Արեւմուտքի եւ Ռուսաստանի առճակատումն է, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության բացակայությունը։





























