2017 թվականի հունվարի 1-ից ամբողջ Հայաստանում կգործի ջրի միասնական սակագին, որը կսահմանվի խ/մ–ի դիմաց 180 դրամի չափով։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է միասնական օպերատորի աշխատանքի մեկնարկելու հանգամանքով։ «Վիոլա ջուր» ընկերության՝ մրցույթը հաղթելու արդյունքում «Երեւան ջուր», «Հայջրմուղ», «Նոր Ակունք», «Լոռի ջրմուղ» եւ «Շիրակ ջրմուղ» ընկերությունները կդադարեցնեն իրենց աշխատանքը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Եթե Երեւանում եւ մի քանի մարզերում սակագինը 10 դրամով է բարձրանում, որոշ դեպքերում, այն նվազում է»,– նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ «Նոր Ակունք» ընկերությունն, օրինակ, 202.6 դրամով էր ջրամատակարարում իրականացնում։ Ընդ որում, Արմավիրի մարզում ջրի որակը ամենալավը չէր։ «Նոր օպերատորը մտադիր է ջրատարի նոր գիծ կառուցել, որով այդ մարզի բնակիչները որակյալ ջուր կստանան ավելի ցածր գնով»,– ասել է Արսեն Հարությունյանը։