Բնապահպանության նախարարությունը օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակ կսահմանի։ Այս մասին համապատասխան փաստաթուղթն ընդունվել է դեկտեմբերի 15-ին կառավարության նիստում։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այդ վերահսկիչ թիվը կօգնի հետեւել օդի աղտոտվածության մակարդակը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել դրա մաքրման համար։ Պլանավորվում է նաեւ հաշվառել անշարժ եւ շարժական աղբյուրները։ «Հիմա տվյալների բազան միայն վերաբերում է անշարժ աղբյուրներին։ Մենք ուզում ենք համալրել այն եւ սկսել հաշվառել նաեւ շարժական աղբյուրները»,– ասել է Մինասյանը։