Եթե վարչապետ Կարեն Կարապետյանն իմ աշխատանքից դժգոհ լիներ, ես կառավարությունում չէի աշխատի: Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը:
Նրա խոսքով՝ աշխատող մարդը միշտ էլ թեթեւ կաշխատի, եւ կարեւոր չէ, թե որ վարչապետի քաղաքական թիմում է աշխատում:
Ի պատասխան հարցին՝ նոր վարչապետի հետ ի՞նչ հարաբերություններ ունի, Արման Սահակյանը նշեց. «Իհարկե, գործնական, քանի որ նա կառավարության ղեկավարն է, հետեւաբար՝ մեր հարաբերությունները աշխատանքային են: Կարծում եմ՝ եթե պարոն Կարապետյանը իմ աշխատանքից դժգոհ լիներ, ես տվյալ պահին կառավարությունում չէի աշխատի»:





























