Դվին հյուրանոցի վերանորոգման համար չի բավականացրել 13 մլն դոլար։ Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԺ–ում ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Ներդրողը հրաժարվում է ավելի վաղ հայտարարագրած ծրագրից եւ ասում է, որ անհրաժեշտ է նոր՝ միանգամից 100 մլն դոլար արժողությամբ ծրագիր։

«Այդ հարցով քննարկումները մենք վարում ենք կառավարությունում»,– ասել է Սահակյանը։

Հիշեցնենք, որ ներդրումային ծրագիրը հավանություն էր ստացել 2016-ի մայիսի 5-ին։ Ընդհանուր բյուջեն կկազմի մոտ 120.6 մլն դոլար։