Պայմանավորվածություններից հրաժարվելը Ադրբեջանի  համար արդեն ձեռագիր է դարձել։ Այս մասին դեկտեմբերի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացն այսօր ինչ–որ տեղ սառեցված է կամ փակուղում։ «Այսինքն՝ հայկական կողմերը, բնականաբար, պահանջում են կատարել պայմանավորվածությունները, իսկ ադրբեջանական կողմը ոչ ցանկություն ունի ոչ էլ կամք»,– ասել է Բեքարյանը։

Անդրադառնալով Համբուրգում ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նախարարների հայտարարությանը՝ պատգամավորը նշեց, որ փաստաթղթում հերթական անգամ ուղղակի չէր մատնանշվում Ադրբեջանի անունը։