Տարեկան 10 մլն դրամից պակաս շրջանառությամբ բիզնեսի համար նոր հաշվիչ դրամարկղային սարքերի տեղադրման ժամկետը հետաձգել են մի տարով՝ մինչեւ 2018 թվականը։ «Հաշվիչ դրամարկղային ապարատների կիրառման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է դեկտեմբերի 16-ին ԱԺ–ում։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նոր սերնդի ապարատները համացանցով միացված են հարկային ծառայության սերվերներին, որտեղ օրական մի քանի անգամ գործարքների մասին տվյալներ են փոխանցում։ Բիզնեսի մյուս սուբյեկտների համար այդ ապարատները պարտադիր էին արդեն այս տարվա մայիսին։






























