Brazzers պոռնոկայքը YouTube–ի ալիքում սեփական շոուն է գործարկել, որում հայտնի համակարգչային խաղերի տեսություններ է ներկայացնում, հայտնում է Motherboard–ը։

Շոուի առաջին համարում Ջասթին անունով հաղորդավարը Mafia 3 է խաղում 2 պոռնոդերասանուհիների՝ Նիքի Բենցի եւ Միս Մարտինեսի հետ։ Նախագիծը չի հավակնում առաջատար «լեթսփլեյականների» հետ մրցակցելուն, քանի որ խաղին շատ քիչ ժամանակ է հատկացված. հոլովակի մեծ մասը զբաղեցնում է Ջասթինի ու հյուրերի շփումը։