Չնայած էմոձիների օգնությամբ շփվելն հասանելի է եւ տարածված՝ Բրիտանիայի թարգմանությունների բյուրոն «Էմոձիների թարգմանչի» հաստիք է բացել։ Նա պետք է ուսումնասիրի վերջին միտումները, հաշվետվություններ կազմի լեզվի զարգացման մասին, որով շփվում են միլիոնավոր մարդիկ եւ դրանց համար համարժեք թարգմանություններ ներկայացնեն տարբեր լեզուներով, հայտնում է DW–ն։

Նման մասնագետի կարիքը պատահաբար չի առաջացել։ Չէ՞ որ տարբեր մշակույթներում նույն վիզուալ նշանը կարող է բոլորովին տարբեր բան նշանակել։ Օրինակ՝ Ֆինլանդիայում շոգեբաղնիքում կնոջ ու տղամարդու պատկերող սմայլը առօրեական վիճակ է նշանակում, իսկ արաբական երկրներում նման սմայլերի համար կարող են բացատրություն պահանջել։

Էմոձիները այս կամ այն երկրի մշակութային առանձնահատկություններին հարմարեցնելը կլինի թարգմանչի խնդիրը։