Հայաստանում մասնավոր ձեռներեցներին կազատեն մինչեւ 2016 թվականը չվճարած տույժերից։ Այս մասին ասված է «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծում, որն ընդունվել է դեկտեմբերի 16–ին ԱԺ–ում։

Նշենք, որ «Հարկերի մասին» օրենքով ուշացման ամեն մի օրվա համար գանձվում է ուշացրած գումարի 0.15 տոկոսը։ Տույժեր են վճարում ոչ միայն նրանք, ովքեր ուշացնում են հարկերի մուծումը, այլ  ստիպված են վճարել նաեւ այն տնտեսվարողները, ովքեր դրանք պակաս են հաշվարկել, եւ անգամ նրանք, ովքեր իրենք են ճշտված հաշվարկ ներկայացնում։