Պյետրո Բոսելին, որը միջազգային մրցույթում «ամենասեքսուալ ուսուցիչ» տիտղոսին է արժանացել, հայտնել է, որ չի հրաժարվի դասավանդումից հանուն մոդելի կարիերայի, փոխանցում է Daily Mail–ը։

28-ամյա Բոսելին մաթեմատիկա է դասավանդում University College London–ում ու հպարտ է,որ դարձել է բարձր ինտելեկտով մոդելի օրինակ։ Նա մտադիր չէ հրաժարվել դասավանդումը ֆոտոշարքերի մասնակցելու հ ամար։ «Կարեւոր չէ, թե որքանով եկամտաբեր կլինեն նկարահանումները, ես միեւնույն է չեմ հրաժարվի իմ դասերից»,- ասել է նա The Independent–ին։

Իտալական Վերոնա նահանգի Նեգրար քաղաքի բնակիչ Բոսելինին PhD գիտական աստիճան է ստացել մեքենաշինության բնագավառում։ Նա հայտնի է դարձել իր ուսանողների շնորհիվ, որոնք նրա լուսանկարները տարածել են սոցցանցերում։ Instagram -ում Բոսելինիի էջն ավելի քան 1․6 մլն բաժանորդ ունի։