Ամեն տարի դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը եզդիները նշում են Սուրբ զատիկը՝ «Այդա Էզդիտը», որը նվիրված է եզդիների նախահորը՝ սուլթան Եզիդին: Այս մասին դեկտեմբերի 16-ին՝ մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստանի Երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:

«Տոնին նախորդում է եռօրյա ծոմը՝ երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի, որից ազատվում են միայն երեխաները, հղիները, նորապսակները, տարեց եւ հիվանդ մարդիկ»,- ասաց Ավդալյանը՝ հավելելով որ հինգշաբթի երեկոյան այցելում են իրենց հոգեւոր գործիչներին օրհնություն ստանալու: Բուն տոնը նշում են ուրբաթ։ Այս օրը սուլթան Եզիդն այցելում է հավատացյալների տները եւ օրհնում նրանց։

Սաիդ Ավդալյանը տեղեկացրեց, որ եզդիները «Այդա Էզդիտը» նախկինում 3 օր էին նշում՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի: