1915 թ ծնված բրիտանացին, որը մեղավոր է ճանաչվել անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների մեջ, դարձել է Մեծ Բրիտանիայի իրավունքի պատմության մեջ ամենածեր մեղադրյալը, հայտնում է Independent–ը։
Բիրմինհեմի թագավորական դատարանը Ռալֆ Կլարկին մեղավոր է ճանաչել անչափահասների նկատմամբ սեռական բռնության 21 ակտի համար։ Նա այդ հանցագործությունները կատարել է 1970-80-ականներին։
Նրա զոհերը, որոնցից մի քանիսը հիմա ավելի քան 45 տարեկան են, ոստիկանություն են դիմել անցած տարի, այն բանից հետո, երբ Facebook–ում Կլարկի էջում նրա հարյուրամյակի կապակցությամբ շնորհավորական գրառումներ են տեսել։
Ակնկալվում է, որ դատարանը հաջորդ շաբաթվա ընթացքում Կլարկի գործով վերջնական վճիռ կկայացնի։






























