Գերմանիայի Բունդեսթագում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը մտադիր է օրինագիծ ներկայացնել, որը խստացնում է սոցցանցերի վրա ազդեցությունը: Մասնավորապես՝ նրանց կարող են տուգանել «ֆեյքային» նորությունները չհեռացնելու համար: Այս մասին հայտնել է Der Spiegel-ը:

Քաղաքական գործիչն աձանձնապես ակտիվորեն է քննադատել Facebook-ին. նրա խոսքով՝ այս ցանցը հնարավորություն ունի ինքնուրույն կարգավորելու կեղծ նորությունների վերաբերյալ բողոքները, սակայն դրանից չի օգտգտվում: «Facebook-ը զգալի տուգանքի կենթարկվի՝ մինչեւ 500 հազար եվրո, եթե անհրաժեշտ ստուգումներից հետո 24 ժամվա ընթացքում չհեռացնի համապատասխան կեղծ հաղորդագրությունը»,- պարբերականի հետ հարցազրույցում ասել է Օպերմանը:
Քաղաքական գործչի համոզմամբ՝ տվյալ օրինագիծը պետք է սոցցանցերին կոչ անի Գերմանիայի տարածքում իրավական կազմակերպություն ստեղծել, որի օգնությամբ համացանցի օգտատերերը կկարողանան հայտարարել, որ կեղծ նորությունների զոհ են դարձել:
Նշվում է, որ ՍԴԿ խմբակցության առաջնորդը տվյալ նախաձեռնության առումով սկզբունքային համաձայնության է հասել ՔԴՄ/ՔՍՄ (Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեոա-սոցիալական միությունների դաշինք) խմբակցության առաջնորդի հետ: Նրանք պայմանավորվել են այս հարցը քննարկել Ծննդյան տոներից անմիջապես հետո: