Թուրքիայի Քայսերի նահանգի Erciyes համալսարանի մուտքի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է Hurriyet-ը ։Նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ, նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։ Ըստ գործակալության տվյալների, պայթել է մի ավտոբուս, որի կողքով անցել էր պայթուցիկ նյութերով պատված մեքենա։ Որոշ տվյալներով ավտոբուսում զինծառայողներ են եղել։