Հայաստանում բանանի գները գրեթե չեն փոխվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով բանանն արժե այնքան, որքան առաջ՝ 850-900 դրամ։  «Սակայն նշում էին, որ բանանի գինը 200 դրամով նվազել է։ Ես ոչ մի տեղ նման գներ չեմ տեսել։ Հարեւան Վրաստանում բանանը լարիի փոխարժեքով մոտավորապես 550-600 դրամ է, իսկ Ռուսաստանում՝ 450-500 դրամ։ Իսկ մեր երկրում,  չգիտես ինչու, բանանը մի քիչ թանկ է»,- նշել է Կարեն Չիլինգարյանը։ Իհարկե, արձանագրեց նա, դա պայմանավորված է Հայաստանում մենաշնորհի առկայությամբ, քանի  որ այլ ապրանքների գները նույնն են այդ նույն Ռուսաստանի ու Վրաստանի համեմատ։