Արագածոտնի մարզի Շենկան գյուղի բնակչուհի Ալինան, որն այս գիշեր ձյան պատճառով մնացել էր ճանապարհին եւ հիվանդանոց է հասել միայն փրկարարների օգնությամբ, այսօր ժամը 12:00-ի սահմաններում դուստր է ունեցել:

Շենկանի գյուղապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ եւ մոր, եւ երեխայի վիճակը նորմալ է: Նշենք, որ Ալինան առաջնեկին է ունեցել:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` դեկտեմբերի 16-ի լույս 17-ի ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: