Դեկտեմբերի 17-ի առավոտյան 15-ամյա էգ վագր Գերդան փախել է իր վանդակից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայտնում են, որ գիշատիչ կենդանին փախել էր վանդակից առավոտյան ժամը 9։15-ին, հաստատության աշխատակիցներից մոտ մեկ ժամ է պահանջվել վագրին բռնելու համար։ Կենդանաբանական այգին այդ ժամանակահատվածում փակվել է։

«Գերդային քնացրել են տրանկվիլիզատորի օգնությամբ։ Հիմա նա վանդակում է, ուշքի է գալիս քնաբերից», -ասել է կենդանաբանական այգու աշխատակցուհին։

Միջադեպի հետեւանքով կենդանաբանական այգին առավոտյան մեկ ժամ ուշացումով է բացվել, հիմա այն աշխատում է սովորական ռեժիմով։