Մասնագետները դուրս են բերել Յակուտիայում վթարակին վայրէջք կատարած «Իլ-18»-ի սրահի ինքնագիրները, որոնք լաբորատորիա կուղարկվեն հետազոտելու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովն աշխատում է «ԻԼ-18»-ի վթարի վայրում, որի մասնագետները ցուցադրել եւ հանել են սրահի ինքնագիրները («սեւ արկղերը») մասնագիտացված լաբորատորիա տեղափոխելու եւ հետազոտելու համար»,- նշված է ՌԴ ՊՆ-ի տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցության դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վթարային վայրէջք կատարած օդանավի բոլոր ուղեւորները Ռուսաստանի ՊՆ-ի որոնողափրկարարական ուղղաթիռներով տեղափոխվել են Տիկսի քաղաքի բուժհաստատություն: Նրանց ներկայումս անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում:
Տուժողների տարհանման համար Տիկսի է ուղարկվել ՌԴ ՊՆ-ի «Իլ-76» հատուկ օդանավը, որը հագեցած է բժշկական մոդուլներով եւ Բուրդենկոյի անվան հիվանդանոցի բարձրորակ բժիշկներով:
Տիկսի ավանը Յակուտիայի ծայր հյուսիսային բնակավայրն է եւ գտնվում է Բեւեռային շրջանի մեջ, որի բնակչությունը մոտ 4.5 հազար մարդ է:





























