Հանրապետությունում առավել պահանջարկված են նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ  մասնագետներ, մասնավորապես  դեղագետ, դեղագործ, ֆինանսների եւ առեւտրի բնագավառի մասնագետ, դիզայներ, համակարգչային սարքավորումների սպասարկման մասնագետ, վաճառող, մատուցող,  խոհարար,  հացթուխ,  վարսահարդար, կարող, դերձակ, ավտովերանորոգող, ավտոէլեկտրիկ, էլեկտրիկ, վարորդ, փականագործ, եռակցող, ֆրեզերագործ, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում  բանվորական մասնագիտություններ ունեցողներ: Այս մասին նշված է ՀՀ զբաղվածության պետական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

«Բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը ոլորտից ոլորտ տարբեր է, այսպես առավել բարձր  պահանջարկ առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, սպասարկման ոլորտներում: Երեւանում մեծ է ատամնաբույժների, իսկ մարզերում մշտապես առկա է բժշկական նեղ մասնագետների եւ դասավանդողների պահանջարկը»,-ասված է հաղորդագրության մեջ: