Վենեսուելայի իրավակարգի ծառայությունը անկարգությունների ժամանակ ավելի քան 300 մարդու է կալանավորել, որոնք հրահրվել էին երկրի խոշորագույն թղթադրամը շրջանառությունից հանելու հետեւանքով, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ նա շրջանառությունից հանել է 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամները՝ մինչեւ նոր թղթադրամի շրջանառության մեջ մտնելը, ինչն առաջացրել է երկրում կանխիկ փողի անբավարարության եւ խորացրել տնտեսական ճգնաժամը, որը մթնեցրել է վենեսուելացիների Ծննդյան եւ ամանորյա տոները:

Երկրի ամբողջ տարածքն ընդգրկած երկօրյա անկարգություններից հետո, որոնց հետեւանքով մեկ մարդ է զոհվել եւ հարյուրավոր խանութներ են կողոպտվել, Մադուրոն մինչեւ հունվարի 2-ը հետաձգել է  միջոցառումների ներդրումը: