Քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինը չի լինի: Այս մասին դեկտեմբերի 19-ին՝ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ Ծառուկյանի հեռանալուց հետո շատերը ԲՀԿ-ն լքեցին: «Վերադառնալով Գագիկ Ծառուկյանը կարող է միավորել կուսակցությունը: Դժվարանում եմ կանխատեսում կատարել, սակայն կարծում եմ, որ մի բան հստակ է՝ Ծառուկյանի վերադարձից հետո «Բարգավաճ Հայաստանը» նախկինը չի լինի»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է վերադառնա. «Ես նրա վերադարձը չեմ ողջունում, քանի որ կարծում եմ, որ դա օգուտ չի տա ո՛չ իրեն, ո՛չ հասարակությանը»: