Ստամբուլում Istanbul Lisesi գերմանական էլիտար գիմնազիայի ղեկավարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ դպրոցներում դասերի ժամանակ արգելված է անդրադառնալ Սուրբ ծննդյան թեմային։ Դա չի համապատասխանում իրականությանը, ասված է ուսումնական հաստատության հաղորդագրության մեջ, փոխանցում է DW–ն։
Միաժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ գերմանացի ուսուցիչները հատկապես վերջին շաբաթներին Սուրբ ծննդյան մասին տեքստեր են ընթերցել քրիստոնեական ոճով, ինչը ուսումնական պլանով նախատեսված չէ։ Այդ կապակցությամբ դպրոցի ղեկավարությունը հանդիպել է գիմնազիայի գերմանական բաժնի հետ, որի ժամանակ կոչ է արել գերմանացի ուսուցիչներին առիթ չտալ, որպեսզի շշուկներ տարածվեն, թե իրենք շահարկումների պատճառ են դարձել, ինչպես նաեւ զգայուն մոտեցում ցուցաբերել երկու երկրների համագործակցությանը։





























