Անկարայում մի ցուցահանդեսում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակում իրականացրած անձը սպանվել է ոստիկանների հետ զինված բախման ժամանակ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանի վրա հարձակումից մոտ 45 րոպե հետո է ոստիկաններին հաջողվել վնասազերծել զինված անձին։

Նշվում է, որ զինված անձը երեկոյան 19:00-ին  մտել է ցուցահանդես, որտեղ եղել է Անդրեյ Կառլովը, սկսել Հալեպի հետ կապված ինչ-որ բաներ ասել ու կրակել դեսպանի վրա։

Դեսպանը ծանր վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց։