Երեւանի խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանի վրա քար նետելու մեջ մեղադրվող Տիգրան Մարգարյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

Նա նշեց, որ մեղադրանքն ընդունում է միայն այն բանի համար, որ «չչարչարվի»:

Դատախազը մեղադրական ճառը ներկայացնելու համար ժամանակ խնդրեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Տիգրան Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ  ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Զանգվածային անկարգությունները: