Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում խստացրել են անվտանգության միջոցառումները։ Այս մասին հայտնում է AFP–ն։
Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրունո Լե Ռուն Գերմանիայի հետ սահմանին գտնվող Ստրասբուրգ քաղաքում այցելել է երկրում ամենահայտնի սուրբծննդյան տոնավաճառը։ Նախարարի խոսքով՝ Ստրասբուրգում պետք չէ ուժեղացնել անվտանգության միջոցառումները, քանի որ դրանք այստեղ նախապես խստացվել էին։ Սակայն անհրաժեշտ է ամեն օր դրանք հարմարեցնել նոր իրավիճակին։
Europe 1–ի եթերում ՆԳ նախարարը ֆրանսիացիներին կոչ է արել զվարճանալ, սակայն ամանորյա տոների ժամանակ պահպանել զգուշություն։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ ահաբեկչական մակարդակը երկրում բարձր է մնում։




























