ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անձամբ կմեկնի օդանավակայան, որպեսզի դիմավորի Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի մարմինը տեղափոխող օդանավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես հաճույքով ելույթ կունենամ ձեր առաջ եւ հետո կմեկնեմ օդանավակայան Ադրեյ Կարլովի մարմինը տեղափոխող օդանավը դիմավորելու»,– ասել է Լավրովը Միջազգային գործերով ռուսական խորհրդի ընդհանուր ժողովի ժամանակ, ներողություն խնդրել եւ մեկնել օդանավակայան։





























